Նյարդայնությունը հաղթահարելու մի քանի եղանակ
Գրգռվածությունը, քայքայող ազդեցությունը թուլացնելու համար պետք է դրդապատճառ հանդիսացող մարդուն բացեիբաց ասել, որ դուք նրա վրա նյարդայնացած եք, և ասել, թե ինչու:
Բայց, եթե հանդիպելու հնարավորություն չկա, փորձեք հայելու մեջ ձեզնից բացի տեսնել նաև ձեզ նեղացնողին: Հիշեք միջադեպը և թողեք, որ զայրույթը պատի ձեզ: Նայեք ձեզ նեղացնողի դեմքին (կամ ձեր սեփական ստվերին, եթե չկարողանաք պատշաճ ձևով պատկերացնել ձեզ նեղացնողին) և նրան ասեք այն ամենը, ինչ մտածում եք նրա մասին' այնպես, ասես դուք իսկապես բարկացած եք:
Եվ եթե դուք այդ լիցքաթափման ընթացքում ցանկանում եք նաև ուժգին հարվածել բարձին, դա էլ արեք: Այդ ժամանակ ինքնատիրապետում պետք չէ, ամեն ինչ բնական պետք է լինի: Եթե դուք զգում եք, որ չափից շատ է այդ կուտակումը, ապա ընդունեք հիմնարար մի տարբերակ: Կարող եք ընկնել հատակին փռված ինչ-որ փափուկ բանի, գոռացեք ողջ ուժով, ձեռքերով խփեք' բաց թողնելով ձեր ագրեսիան ու բարկությունը: Դա արեք այնքան ժամանակ, մինչև որ ուժերը հատեն (դրանից հետո հնարավոր է, որ խորը քուն մտնեք):