Թուրքիայում մահացել է փաստաբանը, ով 238 օր հացադուլ էր անում՝ հուսալով հասնել արդար դատաքննության
Թուրքիայում մահացել է փաստաբանը, ով 238 օր հացադուլ էր անում՝ հուսալով հասնել արդար դատաքննության, հայտնում է Reuters-ը:
Էբրու Տիմտիկը դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցության մեղադրանքով: Նա եւ նրա գործընկեր Այթաջ Ունսալը հացադուլը սկսել էին ապրիլին, որպեսզի «ուժեղացնեին իրենց պահանջները Թուրքիայում արդար դատաքննության եւ արդարադատության իրականացման համար»: Նրանք հայտարարել էին, որ «կշարունակեն հացադուլը, նույնիսկ եթե դա իրենց մահվան հանգեցնի»:
Դատավճռի հետ կապված նրանց 2019թ․ մարտ ամսվա բողոքարկումը մերժվել էր հոկտեմբերին, իսկ Թուրքիայի Գերագույն դատարանում եւս մեկ բողոքարկում է դիտարկվում: