Մեսիի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթիի» համար կարժենա 560 միլիոն եվրո
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիին ձեռք բերելու համար Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ստիպված կլինի վճարել 560 միլիոն եվրո:
The Telegraph-ի հաղորդմամբ՝ 33-ամյա Մեսիի տրանսֆերային իրավունքի դիմաց «Մանչեսթեր Սիթին» «Բարսելոնային» պետք է վճարի ոչ պակաս, քան 223 միլիոն եվրո, իսկ Մեսիի տարեկան աշխատավարձը կազմելու է 113 միլիոն եվրո (ներառած հարկերը):
Լիոնել Մեսիի համար պայքարում ֆավորիտ համարվում է հենց «Մանչեսթեր Սիթին»: Արգենտինացի հարձակվողի հետ բանակցում է անձամբ Խոսեպ Գվարդիոլան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստը որոշել է հեռանալ «Բարսելոնայից» և իր որաշման մասին հայտնել է ակումբին: Արգենտինացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021-ի ամառ: Նախորդ մրցաշրջանում Մեսին ակումբային մակարդակում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 31 գոլի ու 26 գոլային փոխանցման հեղինակ: