Պոմպեոն ավարտում է Մերձավոր Արեւելքում շրջագայությունը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ավարտում է Մերձավոր Արեւելքում շրջագայությունը: Նա հանդիպել է Օմանի սուլթանի հետ: Դա շրջագայության վերջին հանդիպումն էր, հաղորդում է AP-ը:
Պոմպեոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմանի մայրաքաղաք Մասկատում, որտեղ նա հանդիպել է սուլթան Հայթամ բին Թարիքի հետ: Ավելի ուշ Պոմպեոն Թվիթթերում հայտնել է, որ քննարկել են տարածաշրջանային խաղաղության, կայունության եւ Պարսից ծոցի երկրների բարգավաճման կարեւորությունը:
Օմանի նորությունների պետական գործակալությունը Պոմպեոյի այցը որակել է որպես «սուլթանատի կարճ այց»՝ չհստակեցնելով, թե ինչ է քննարկվել:
Պոմպեոն արդեն այցելել է Իսրայել, Սուդան, Բահրեյն եւ ԱՄԷ: