Ֆրանսիան զգուշացրել է Բեյրութի պայթյունից հետո Լիբանանի ոչնչացման սպառնալիքի մասին
Ֆրանսիան զգուշացրել է Բեյրութի պայթյունից հետո Լիբանանի ոչնչացման սպառնալիքի մասին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը, հաղորդում է AP-ը:
Ավելի վաղ Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել կոռուպցիայի եւ անփութության մեջ մեղադրանքների ֆոնին:
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվել է մոտ 200 մարդ:
«Այդ երկիրը անհետացման եզրին է: Պետք է անհապաղ ձեւավորել կառավարությունն ու ինստիտուցիոնալ բարեփոխումներ անցկացնել»,-ասել է Լե Դրիանը:
Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմեկնի Լիբանան: