Ինքնատիրապետման կանոնները
Սթրեսը ոչ միայն նյարդային լարվածություն է, այլև արձագանք օրգանիզմի համար ոչ սովորական վիճակի դեմ: Զայրույթը, վախը, ստելը, ուրախությունը, սերը, ուժեղ վախը' շոգի կամ ցրտի, վարակների կամ դեղորայքի ընդունման նկատմամբ, հանգեցնում են սթրեսի, որին օրգանիզմը դեռևս պետք է հարմարվի:
Մեր առաջին արձագանքն անհանգստությունն է: Եթե վտանգը չի անհետանում, ապա վրա է հասնում հակադրվելը, դիմադրելը. օրգանիզմը ողջ ուժերը տրամադրում է պայքարելու ազդակների դեմ, որոնք առաջացել են սթրեսից: Երրորդ շրջանը քայքայման շրջանն է, երբ պահպանված ուժերը լրիվ հատվում են, և օրգանիզմը հիվանդանում է: Այդպիսի դրության մեջ չհայտնվելու համար շատ կարևոր է կարողանալ տիրապետել հույզերին:
Բայցևայնպես, պատահական չէ, որ շատ հաճախ կաթվածի կամ ինֆարկտի զոհ են դառնում թվացյալ հանգիստ մարդիկ: Արտաքինից զգացողություններին տիրապետել կարողանալը չի բացառում օրգանիզմի վրա դրանց բացասական ազդեցությունը: Մեզնից այլ բան է պահանջվում' բացասական զգացողությունների գրգռվածության օջախը ուղեղում վերածել դրականի:
Հանգստացնող դեղամիջոցները թույլատրելի են միայն ծայրահեղ դեպքում, այն էլ բժշկի հսկողությամբ ու նշանակմամբ: Այլ բան է երաժշտությունը, բնության հետ շփումը, ֆիզիկական աշխատանքը և այլն: Լավ է, եթե հերթականությամբ կարողանաք միացնել արտաքին դրական զգացողությունները (օրինակ' իրար հետևից թուլացնել մկանները կամ հաշվել սրտի բաբախումները):
Բացի դրանից, փորձեք համոզել ինքներդ ձեզ, որ սթրեսային իրավիճակի պատճառը ձեր մեջ է թաքնված, կյանքի հանդեպ ձեր մտքերի և հայացքների մեջ:
Այդ տանջալի իրավիճակից կարելի է ազատվել, օրինակ, աստիճաններով արագ բարձրանալ-իջնելով, բարձր ձայնով գոռալով այն ամենի մասին, ինչ դուք մտածում եք, ձեզ նեղացնողին բոլոր գույներով նամակ գրելով, իսկ հետո պատռելով: Մի' ծուլացեք ու մի' ամաչեք դա անել, քանի որ դա շատ կարևոր է ձեր առողջության ու ներուժի բարձրացման համար: Եվ, այդուհանդերձ, մարդուն դա դարձնում է իր վարվեցողության մեջ ավելի բնական ու անբռնազբոս: