Իտալիայի իշխանությունները նոր սահմանափակող միջոցներ չեն սահմանի՝ չնայած վարակվածների թվի աճին
Իտալիայի իշխանությունները նոր սահմանափակող միջոցներ չեն սահմանի՝ չնայած վարակվածների թվի աճին: Այս մասին Bloomberg-ի հետ զրույցում ասել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանսան:
Նրա խոսքով իրավիճակը հսկողության տակ է:
Նախարարը նշել է, որ իտալական առողջապահական համակարգն ամրապնդվել է, եւ թեստավորում է անցկացվում նաեւ օդանավակայաններում:
Իտալիան, որը Եվրոպայում կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն էր դարձել, կարանտինային միջոցներ է սահմանել 3 ամիս առաջ, ինչը լուրջ վնաս է հասցրել տնտեսությանը: Կառավարությունը կանխատեսում է, որ այս տարի երկրի ՀՆԱ-ն կկրճատվի 8 տոկոսով, սակայն վերլուծաբանները կարծում են, որ անկումը կհասնի 10 տոկոսի:
Վերջին շաբաթների ընթացքում Իտալիայում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը գրեթե ամեն օր աճում է:
Օգոստոսի 25-ի դրությամբ Իտալիայում գրանցվել է վարակման 876 նոր դեպք, վարակվածների թիվը հասնում է 261 174-ի, մահացել է 35 445 մարդ: