Լուկաշենկոյի խնդրանքով Ռուսաստանը ստեղծել է իրավապահ մարմինների աշխատակիցներից կազմված ռեզերվ․ Պուտին
Բելառուսի ընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խնդրանքով Ռուսաստանը ստեղծել է իրավապահ մարմինների աշխատակիցներից կազմված ռեզերվ, բայց այն առայժմ չի օգտագործվի։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Բրիլյովի հետ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Զրույցից մի հատված ցուցադրվել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ։
«Ալեքսանդր Գրիգորեւիչը (Լուկաշենկոն) ինձ խնդրել է ստեղծել իրավապահ մարմինների աշխատակիցներից կազմված ռեզերվ։ Եվ ես դա արել եմ։ Բայց մենք նաեւ պայմանավորվել ենք, որ այն չի օգտագործվի մինչեւ իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա»,- ասել է ՌԴ նախագահը։