ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Ալեքսեյ Նավալնու վիճակի հետ կապված իրադրությունը
Ռուսաստանը պետք է օգնություն ցույց տա քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու հետ տեղի ունեցածի հետաքննության գործում, որը բուժվում է բեռլինյան կլինիկայում, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, փոխանցում է Reuters-ը։
«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կմիանա տեղի ունեցածը պարզելու ջանքերին, բայց այս պահին դա այդպես չէ»,- ZDF հեռուստաալիքին ասել է Մաասը։
«Մենք՝ ԵՄ ԱԳՆ ղեկավարներս, դա կքննարկենք այսօր, որովհետեւ Մոսկվայի համար ավելի հեշտ կլիներ միանալ հետաքննությանը, այլապես հարցը բաց է մնում, իսկ հետո ԵՄ-ն ստիպված կլինի քննարկել, թե հետագայում ինչպես գործի»,- շեշտել է Մաասը։