Վերանորոգվում է Բալահովիտ-Մասիս ճանապարհին գտնվող կամուրջը
Վերանորոգվում է Մ-15, /Մ-4/ (Վերին Պտղնի)-Մասիսի տրանսպորտային հանգույց միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ6+800 հատվածում գտնվող կամուրջը (Բալահովիտ-Մասիս ճանապարհ): Վերանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 145 500 000 ՀՀ դրամ։
Կապալառուն վերանորոգման շրջանակում իրականացնելու է թռիչքային կառուցվածքների ապամոնտաժում, հենարանների վերանորոգում, նոր թռիչքային կառուցվածքների, նոր մետաղական բազրիքների, մայթերի եւ երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։
Բալահովիտ-Մասիս եւ Երեւան-Ձորաղբյուր ավտոճանապարհների հատման հատվածում երթեւեկությունը կկազմակերպվի ներկայացված շրջանցման սխեմայի համաձայն։
Երեւան-Սեւան եւ Երեւան-Գառնի ավտոճանապարհներով երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք առանց խիստ անհրաժեշտության մուտք չգործել Մ-15 ավտոճանապարհի նշված հատվածը եւ այն շրջանցել։