«Մանչեսթեր Սիթիի» նոր համազգեստը՝ յուրօրինակ ոճով
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է երրորդ համազգեստի նոր տարբերակը, որով թիմը հանդես կգա նոր մրցաշրջանում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Համազգեստը բրիտ-փոփ երաժշտական ոճով է, որն Անգլիայում հայտնի էր 1960-ականներին ու 1990-ականներին: Հեղինակը Puma ընկերությունն է:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Մանչեսթեր Սիթին» պետք է սեպտեմբերի 12-ին մրցեր «Աստոն Վիլայի» հետ, սակայն խաղը հետաձգվել է, քանի որ Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն ուշ էր ավարտել եվրագավաթային մրցաշրջանը: