Պուտինը պատմել է, թե ինչպես է իր դուստրը փորձարկել պատվաստանյութը՝ չխորհրդակցելով իր հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում Սերգեյ Բրիլյովին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է իր դուստրը փորձարկել պատվաստանյութը՝ չխորհրդակցելով իր հետ, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Պուտինը նշել է, որ արդեն հայտնի է, որ պատվաստանյութն անվնաս է, քանի որ անցել է կենդանիների, ապա նաեւ կամավորների վրա կլինիկական եւ մինչկլինիկական փորձարկումներ: Մարդկանց մոտ կայուն իմունիտետ եւ հակամարմիններ են ձեւավորվել, ինչպես իր դստեր մոտ:
ՌԴ նախագահը նշել է, որ իր աղջկա մոտ պատվաստանյութի ներարկումից հետո ջերմությունը բարձրացել է մինչեւ 38,4 ապա իջել մինչեւ 37 աստիճան, ապա ամեն ինչ անցելէ: Երկորդ անգամ նա իր վրա պատվաստանյութ է փորձարկել 21 օր անց, եւ այդ ժամանակ ջերմությունը բարձր չի եղել:
«Նա շփվում է մեծ թվով մարդկանց հետ, եւ, իհարկե, նա ցանկանում է նորմալ աշխատել, իրեն պաշտպանված զգալ»,-իր դստեր պահվածքը պարզաբանել է Պուտինը: ՌԴ նախագահն ասել է, որ հեռախոսով շփվել է դստեր հետ, եւ այժմ նա իրեն լավ է զգում: