ՌԴ ոստիկանությունը ստուգումներ կսկսի՝ կապված Ալեքսեյ Նավալնու հոսպիտալացման հետ
ՌԴ ոստիկանությունը ստուգումներ կսկսի՝ կապված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հոսպիտալացման հետ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Նախաքննական ստուգում է անցկացվում՝ կապված օգոստոսի 20-ին Օմսկում Ալեքսեյ Նավալնու հոսպիտալացման հետ»,-հայտնել է ոստիկանության մամուլի ծառայությունը: