«Լաուրա» մրրիկը հասել է ԱՄՆ
«Լաուրա» մրրիկը հասել է ԱՄՆ Լուիզիանա նահանգ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Մրրիկների նախազգուշացման ազգային կենտրոնին։
Տարերքը հասել է վտանգավոր 4-րդ կարգի։ Նահանգին տարերքի մոտենալիս քամու արագությունը հասնում է 240 կմ/ժամի։
Սպասվում է, որ հինգշաբթի տեղական ժամանակով առավոտյան մրրիկը, որը Պորտ Արթուրից 70 կմ արևեւելքում է, առաջ կշարժվի Լիուզիանայի հարավարեւմտյան հատվածով։