«Չելսիում» կորոնավիրուսի բռնկում է սկսվել
Լոնդոնի «Չելսիում» կորոնավիրուսի բռնկում է գրանցվել: Ակումբը հաստատել է, որ մի քանի ֆուտբոլիստներ կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել, հաղորդում է Daily Mail-ը:
The Sun-ը գրում է, որ ինքնամեկուսացման մեջ են գտնվում պաշտպան Ֆակայո Տոմորին, կիսապաշտպաններ Կրիստիան Պուլիշիչն ու Մեյսոն Մաունթը և հարձակվող Տեմի Աբրահամը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Չելսին» սեպտեմբերի 14-ին մրցելու է «Բրայթոնի» հետ: