«Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան կկայանա հունվարի 28-ին (թրեյլեր)
«Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան կկայանա հունվարի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ հունվարի 29-ից ֆիլմը կցուցադրվի Երևանի բոլոր կինոթատրոններում:
Նշվում է, որ «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական կինոնկարը պատմում է հայազգի պանծալի զավակ, սպարապետ Գարեգին Նժդեհի անցած ռազմական փառապանծ ու դժվարին ուղու մասին՝ ընդգրկելով զորավարի կյանքի հայտնի, ինչպես նաև ոչ այնքան լուսաբանված դրվագները:
Ֆիլմում նկարահանվել են Արտաշես Ալեքսանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Չուլպան Խամատովան, Միխայիլ Եֆրեմովը և այլոք: Բեմադրող ռեժիսորը և պրոդյուսերը Հրաչ Քեշիշյանն է։