Բոյկոտ՝ NBA-ում. Խաղային օրը չի կայացել
«Միլուոկիի» բասկետբոլիստները բոյկոտել են «Օռլանդոյի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի շարքի չորրորդ հանդիպումը, գրում է ESPN-ը:
Բասկետբոլիստները դուրս չեն եկել խաղահրապարակ՝ մնալով հանդերձարանում: Այդ կերպ «Միլուոկին» աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ում նոր թափ հավաքած հակառասիստական շարժմանը, որը սկսվել է ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջոյկոբ Բլեյքի վրա կրակոցներ արձակելուց հետո: 29-ամյա Բլեյքը ծանր վիճակում հիվանդանոցում է:
«Միլուոկիի» բասկետբոլիստների այդ քայլից հետո NBA-ը հետաձգել է օրվա մյուս՝ «Օկլահոմա» - «Հյուսթոն» և «Լեյքերս» - «Պորտլենդ» խաղերը: