Չեմպիոնների լիգա․ Օրվա արդյունքները
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան երկրորդ որակավորման փուլի հանդիպումները։ Հաղթողները դուրս եկան երրորդ փուլ։
Առաջին փուլում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիային» պայքարից դուրս թողած Կիպրոսի «Օմոնիան» հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց լեհական «Լեգիային» եւ դուրս եկավ հաջորդ փուլ։
Չեմպիոնների լիգա, երկրորդ որակավորման փուլ
«Դինամո Բրեստ» (Բելառուս) - «Սարաեւո» (Բոսնիա-Հերցեգովինա)՝ 2։1
«Լեգիա» (Լեհաստան) - «Օմոնիա» (Կիպրոս)՝ 0։2
«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 3։1 (հ․ժ․՝ 1։1, լ․ժ․՝ 2։0)
«Ցելե» (Սլովենիա) – «Մյոլդե» (Նորվեգիա)՝ 1։2
«Ղարաբաղ» (Ադրբեջան) - «Շերիֆ» (Մոլդովա)՝ 2։1
«Սուդուվա» (Լիտվա) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)՝ 0։3
«Լոկոմոտիվ Զագրեբ» (Խորվաթիա) - «Ռապիդ» (Ավստրիա)՝ 0։1
«Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Միդտյուլանդ» (Դանիա)՝ 0։1
«ՉՖՌ Կլուժ» (Ռումինիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 2։2 (2։2, 0։0, 11մ՝ 5։6)
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Կլակսվիկ» (Ֆարերյան կղզիներ)՝ 3։1
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)՝ 1։2