Մեր տեղեկություններով, ակտիվորեն թեժ աշնանն է պատրաստվում ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, ակտիվորեն թեժ աշնանն է պատրաստվում ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը։ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է՝ ձեռնամուխ լինել ԲՀԿ տարածքային կառույցների վերակազմակերպմանը, վերահաշվառմանն ու ակտիվացմանը։
Իսկ ինքը՝ կուսակցության ղեկավարը, պատրաստվում է առաջիկայում շրջել բոլոր մարզերով եւ անձամբ հանդիպել ժողովրդի հետ՝ ճշտելու հանրային տրամադրությունները, հոգսերը, պահանջներն իշխանությունից եւ ընդդիմությունից։
ԲՀԿ-ն այն քիչ կուսակցություններից է, որն ամենուր մարզային գրասենյակներ ունի եւ դրանք պահում է նաեւ ընտրությունների միջեւ ընկած ժամանակաշրջաններում։ Այժմ ԲՀԿ մարզային կառույցներում իսկական իրարանցում է սկսվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: