ՀՖՖ-ն սկսում է մրցավարական անվճար դասընթացներ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։ ՀՖՖ Մրցավարական դպրոցի վերակազմակերպման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է դասընթացների անցկացման նոր ձևաչափ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: Դասընթացներն անցկացվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում:
Նոր ձևաչափը ընդգրկում է ֆուտբոլ և ֆուտզալ խաղերի մրցավարական հիմունքները։ Դասընթացների մասնակցության համար հարկավոր է մինչև սեպտեմբերի 15-ը ՀՖՖ Մրցավարական դպրոցի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:
Դասընթացի վերջնական ժամանակացույցը կհաստատվի ընդունելության գործընթացի ավարտից հետո։ Դասընթացների տևողությունը 1 տարի է։
Դասընթացներն անվճար են։
Մրցավարական դպրոց կարող են ընդունվել 18-ից 30 տարեկան բոլոր ցանկացողները (կին, տղամարդ)։