Ուկրաինան նախատեսում է կրկին փակել սահմանները՝ կորոնավիրուսի պատճառով
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է նոր միջոցառման մասին, որը կառավարությունը նախատեսում է ձեռնարկել` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
«Կառավարությունը նախատեսում է մինչև սեպտեմբերի վերջ փակել երկրի սահմանը՝ օտարերկրյա քաղաքացիների մուտքի համար», – հայտարարել է նա:
Ավելի ուշ Շմիգալն ասել է, որ որոշումն ուժի մեջ է լինելու օգոստոսի 29-ից սեպտեմբերի 28-ը:
Բացի այդ, Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշել է երկարաձգել հարմարվողական կարանտինը ևս երկու ամսով` մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը: