Ոճային ու գրավիչ. Օլյա Հակոբյանի նոր ֆոտոշարքը
Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։
Հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված է ձիու հետ։ Դերասանուհին բաց գույնի ջինսե տաբատ է կրում եւ սպիտակ վերնաշապիկ։ Արտահայտիչ շպարն ընդգծել է գեղեցկությունը, իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ գլխաշոր եւ խոշոր ականջօղեր։ «Ինքը իմ Սերն ա, ամենախելացի ու սիրուն»,- հրապարակումը մակագրել է նա։
Օրերս տեղադրված լուսանկարներում դերասանուհին ծաղկային պրինտով բիկինի էր կրում։ Լողազգեստն ընդգծում էր երկու երեխաների գեղեցկուհի մայրիկի հիանալի կազմվածքը։ Օլյան արձակել էր մազերն ու բնական շպարով էր։ Հետեւորդները հիացել էին դերասանուհու կերպարով ու նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել. «Չեմ կարողանում աչքս կտրել», «գժելու գեղեցկություն», «ռումբ»։