«Ռոտորը» Մանուչարյանի հետ պարտվեց «Սպարտակին»
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում Վոլգոգրադի «Ռոտորը» հյուրընկալվեց Մոսկվայի «Սպարտակին» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով՝ միակ գոլը բաց թողնելով 11 մետրանոցից։
Հայաստանի հավաքականի 25-ամյա պաշտպան Արմեն Մանուչարյանը «Ռոտորի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 79-րդ րոպեին։
«Ռոտորը» 1 միավորով վերջին տեղում է։ «Սպարտակը» վաստակել է 11 միավոր եւ երկրորդն է։
Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր
«Ռոտոր» - «Սպարտակ»՝ 0։1
Զելիմխան Բակաեւ, 55, 11մ