ՀՖՖ-ն հայտարարում է ՈւԵՖԱ-ի Մարզչական Ա արտոնագրի դասընթացի ընդունելություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈւԵՖԱ/ՀՖՖ Մարզչական Ա արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը: Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:
Դասընթացի՝ մի քանի մոդուլներից բաղկացած տեսական մասը, կմեկնարկի 2020թ․ հոկտեմբերին և կավարտվի 2021թ․ փետրվարին:
Դասընթացը անկացվելու է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Դասընթացի ուսման վարձը 400 հազար դրամ է, վճարումն ամբողջությամբ հարկավոր է կատարել մինչև ս.թ. սեպտեմբերի 25-ը ներառյալ: