Հայաստանում էլեկտրոնային վճարումների միջազգային օպերատոր կհայտնվի
Հայաստանում էլեկտրոնային վճարումների միջազգային օպերատոր կհայտնվի: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում Transfer Wise ընկերության աշխատանքը սկսելու մասին պայմանավորվածություններ են ձեռք բերվել: ընկերությունն արդեն ընտրել է Հայաստանում կոմերցիոն բանկերի շրջանում գործընկերոջը եւ շուտով կսկսի աշխատանքը: Այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում եւս երկու ընկերությունների հետ, այդ թվում՝ PayPal-ի հետ:
«Դա երկարատեւ պրոցես է, սակայն բանակցությունները դեռ շարունակվում են: Նախարարությունում այդ հարցով պատասխանատու է նշանակվել, ով զեկուցում է պրոցեսի մասին յուրաքանչյուր 2 շաբաթը մեկ»,-ասաց Արշակյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ այդ հարցում նախարարությունն աշխատում է ԿԲ-ի հետ: