Ավելի քան 440 մարդ Ռուսաստան է վերադարձել միակողմանի չվերթներով
Ավելի քան 440 մարդ Ռուսաստան է վերադարձել միակողմանի չվերթներով։ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտնում է, որ օգոստոսի 25-ին իրականացվել են Երեւան-Մոսկվա, Գյումրի-Մոսկվա, Երեւան-Սանկտ Պետերբուրգ եւ Երեւան-Նովոսիբիրսկ երթուղիներով ավիաչվերթներ։ Դրանց օգնությամբ տուն են վերադարձել եւս 444 մարդիկ։
Ընդհանուր առմամբ, համալիր աշխատանքի շրջանակում Հայաստանից դուրս է բերվել 6010 մարդ։
Ռուսաստանցիների տուն վերադառնալու կազմակերպման աշխատանքը շարունակվում է։