Դևիդ Բեքհեմն ու արքայազն Ուիլյամը հանդես կգան ի պաշտպանություն կենդանիների
«Ասել և անել». սա արքայազն Ուիլյամի մասին է: Ոչ շատ վաղ նորաթուխ հայրիկը լքեց ռազմաօդային ուժերը, որպեսզի կատարի իր արքայական, հայրական պարտականությունները: Արքայազն Ուիլյամի գործունեության նորություններից մեկն իր վաղեմի ընկերոջ` ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի հետ ի պաշտպանություն կենդանիների նախագծին մասնակցելն է: Կնկարահանվեն գովազդային հոլովակներ նրանց մասնակցությամբ:
"WildAid"-ի գլխավոր տնօրենը հանդիպել է արքայազն Ուիլյամի հետ, ինչի ժամանակ մանրամասն քննարկվել են նախագծի կարևորագույն հարցերը: Դևիդն իր հերթին մեծ սիրով համաձայնել է մասնակցել նախագծին: