Պոմպեո. ԱՄՆ-ը մտադիր է միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ ստեղծել
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ ստեղծել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհիվ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է դարձել, իսկ Ուկրաինան պաշտպանական համակարգեր ունի: Բացի այդ, նա նշել է, որ ԱՄՆ-ը լքել է պայմանագիրը, որպեսզի կարողանա հրթիռներ ստեղծել: Նա նկատի է ունեցել փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին (ՓՄՀՀՊ) ռուս-ամերիկյան պայմանագիրը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսին դադարեցվել է ՓՄՀՀՊ-ի գործողությունը: Միակողմանի դուրսբերման մասին ԱՄՆ-ը հայտարարել է փետրվարին՝ Մոսկվային մեղադրելով պայմանագրի խախտման մեջ: Ռուսաստանը հերքել է բոլոր մեղադրանքները, եւ անցած տարի հուլիսին ՌԴ նախագահը Ռուսաստանի կողմից ՓՄՀՀՊ-ի գործողության դադարեցման մասին օրենք է ստորագրել: