Նյու Յորքի քաղաքապետն առաջարկել է դասերը բաց տարածքում անցկացնել
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Նյու Յորքում դասերը կարող են բաց տարածքում անցկացվել: Այս մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NY1-ին:
«Մենք գիտենք, որ բաց տարածքում դասերի անցկացումը գաղափար է, որը արդյունք կտա, շատ հնարավորություններ կբացվեն»,-ասել է նա: Մոտակա օրերսը դպրոցները իշխանություններին կներկայացնեն իրենց ծրագրերը, կոնկրետ փողոցներ այգիներ եւ մարզահրապարակներ, որտեղ հնարավոր է անցկացնել դասերը: