ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները մանրամասն քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 26-ին Մոսկվայում մանրամասն քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:
«Բավականին մանրամասն խոսել ենք կարգավորման մասին: Կարեւոր է ապահովել կայուն բանակցությունների համար անհրաժեշտ մթնոլորտը: Սակայն ոչ թե բանակցություններ՝ բանակցությունների համար, այլ բանակցություններ՝ ուղղված կարգավորմանը»,-ասել է Լավրովը՝ հավելելով, որ ՌԴ-ն ազգային մակարդակով եւ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագող երկիր ամեն կերպ կաջակցի նման պայմանների ստեղծմանը: