Լավրով. Ռուսաստանն աջակցում է ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու Ադրբեջանի ձգտմանը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու Ադրբեջանի ձգտմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Լավրովը հայտնել է, որ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է բազմակողմ կառույցներում, այդ թվում՝ ՇՀԿ-ում, համակարգման ամրապնդումը: Նա նշել է, որ Բաքուն այդ կազմակերպությունում երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունի եւ շահագրգռված է հասնելու մինչեւ դիտորդի կարգավիճակի: «Մենք կաջակցենք նման դիմումը»,-նշել է նա:
ՇՀԿ ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2001-ի հունիսի 15-ին 6 պետությունների կողմից՝ Ղազախստան, Ղրղզստան, Չինաստան, Ռուսաստան, Տաջիկստան եւ Ուզբեկստան: 2017-ին ՇՀԿ լիարժեք անդամներ են դարձել Հնդկաստանն ու Պակիստանը: Կազմակերպություն աշխատանքներին դիտորդ երկրի կարգավիճակով մասնակցում են 4 երկրներ՝ Աֆղանստան, Բելառուսի, Իրան եւ Մոնղոլիա, եւ երկխոսության 6 գործընկերներ՝ Ադրբեջան, Հայաստան, Կամբոջա, Նեպալ, Թուրքիա եւ Շրի Լանկա: