Էրդողանը հայտարարել է Միջերկրական ծովում ռազմական ճանապարհով գործելու Թուրքիայի պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Միջերկրական ծովում ռազմական ճանապարհով գործելու Թուրքիայի պատրաստակամության մասին, գրում է Gazeta-ն:
Նրա խոսքով՝ Թուրքիան կստանա այն, ինչ իրեն է պատկանում:
«Մենք մեր գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ սխալ քայլերից: Թուրքիան այն երկիրը չէ, որի համբերությունը, հնարավորություններն ու վճռականությունը կարող են անվերջ շահագործել»,-նշել է նա:
Նա հավելել է, որ նրանք, ովքեր դեմ են Թուրքիայի գործողություններին, մեծ գին կվճարեն:
Ավելի վաղ նա հայտարարել է, որ հորատիչ նավը Սեւ ծովում գազի խոշոր հանքավայր է գտել: