Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի 4676 նոր դեպք
Մեկ օրում Ռուսաստանի 85 մարզերում հայտնաբերել են COVID-19-ով 4676 հիվանդի, 26,8 տոկոսի մոտ ախտանիշներ չկան։ Այս մասին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։
Ապաքինվել է 6403 մարդ, մահացել՝ 115-ը։
Վարակակիրների թվի աճով առաջին տեղում Մոսկվան է (+640 դեպք), հաջորդում են Սանկտ Պետերբուրգը (+143), Մերձմոսկվան (+143), Ռոստովի մարզը (+130), Նիժեգորոդյան մարզը (+129), Սվերդլովի մարզը (+122), Ստավրոպոլը (+114), Կրասնոյարսկի երկրամասը (+114) եւ Վոլգոգրադի մարզը (+108)։ Միաժամանակ COVID-19-ով ամենաքիչ թվով պացինետներ կան Չեչնիայում (5 հիվանդացած), Նենեցական ինքնավար մարզում եւ Հրեական ինքնավար մարզում (4-ական), Չուկոտկայում եւ Սեւաստոպոլում (1-ական)։
Նախօրեին հաղորդվել էր 4696 նոր դեպքի մասին (աճի տեմպերը կազմում են 0,5 տոկոս, չորրորդ օրն անընդմեջ նոր հիվանդների թիվը սահուն նվազում է)։
Ռուսաստանում համավարակի ամբողջ շրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակված 970 865 մարդ, որոնցից 16,6 հազարից ավելին մահացել է, ավելի քան 786 հազարն ապաքինվել է։