Կումանը տեղեկացրել է Բուսկետսին, որ նա մշտական տեղ չի ունենալու մեկնարկային կազմում
Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը տեղեկացրել է թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին, որ նա չի մտնում իր հետագա ծրագրերի մեջ:
Marca-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» մարզական կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Կումանը նշել է, որ հաջորդ մրցաշրջանում Բուսկետսը մշտական տեղ չի ունենալու թիմի մեկնարկային կազմում և խաղադաշտ դուրս գալու համար մրցակցելու է հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ:
Իսպանիայի ավարտված առաջնությունում 32-ամյա Բուսկետսը մասնակցել է 33 հանդիպման:
Հիշեցնենք, որ 57-ամյա Կումանի նշանակումից հետո հայտնի դարձավ, որ նա մտադիր չէ շարունակել աշխատանքը Սամուել Ումտիտիի, Իվան Ռակիտիչի, Արտուրո Վիդալի և Լուիս Սուարեսի հետ: