«Ռեալը» քննարկում է Կավանիին ձեռք բերելու հնարավորությունը
Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է մարզական կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», տեղեկացնում է Sport.es-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Արքայական ակումբը կապ է հաստատել 33-ամյա հարձակվողի ներկայացուցիչների հետ և քննարկել նրա հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:
2019/20 մրցաշրջանի ավարտից հետո Կավանին գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում:
Ավելի վաղ Կավանիի հետ բանակցություններ էր վարում պորտուգալական «Բենֆիկան», որը, սակայն, չի կարողացել համաձայնության գալ ուրուգվայցի հարձակվողի աշխատավարձի հարցում: