Անտոնիո Կոնտեն կշարունակի աշխատանքն «Ինտերում»
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաջորդ մրցաշրջանում ևս կզբաղեցնի Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 25-ին Կոնտեն հանդիպում է ունեցել «Ինտերի» ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում որոշում է ընդունվել, որ իտալացի մարզիչն առնվազն ևս 1 տարի կգլխավորի «Ինտերը»:
Իտալիայի առաջնության ավարտված մրցաշրջանում «Ինտերը» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը: Ակումբը դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Սևիլիային»:
Անտոնիո Կոնտեն «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել էր 2019 թվականի ամռանը: