«Դասալիք» նախարարը․ Երկրում, առողջապահական վիճակով պայմանավորված, արտակարգ դրություն է, սակայն նախարար Թորոսյանը գնում է հանգստի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
« «Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին»,- դեռևս հունիսի 5-ին նման հայտարարություն էր արել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և հավելել. «Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին: Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին»։
Իսկ պատերազմական իրավիճակն ինքնին ենթադրում է լրջություն, պատասխանատվություն և աչալրջություն: Եվ, ահա, այս իրավիճակում, երբ խոսք է գնում հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացման մասին, ու անհրաժեշտ է կատարել ահռելի առողջապահական աշխատանք մեր երեխաներին կորոնավիրուսից փրկելու և երկրորդ ալիքին դիմագրավելու համար, պարզվում է՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է օգոստոսի 31-ից 18 օրով մեկնել արձակուրդ։
Երկրում, առողջապահական վիճակով պայմանավորված, արտակարգ դրություն է, սակայն նախարարը գնում է հանգստի, և ավելին՝ ապաակտիվացրել է նաև սոցիալական ցանցում իր էջերը, որոնց միջոցով հանրությանը պարբերաբար իրազեկումներ էր անում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: