«Լոռին» պայմանագիր է կնքել «Բենֆիկայի» սանի հետ
Վանաձորի «Լոռին» հայտարարել է նոր ձեռքբերում ունենալու մասին:
«Լոռի» է տեղափոխվել պորտուգալացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆերնանդո Կամոես դե Արաուժոն։
23-ամյա Ֆերնանդինյոն «Բենֆիկայի» սան է, որտեղ խաղացել է մինչեւ 15 տարեկան։ Պատանեկան կարիերան շարունակել է «Սպորտինգում» եւ «Գիմարայեշում»։
Խաղացել է նաեւ «Ֆամալիկաո», «Էշտորիլ», «Կովա Պիեդադե» ակումբներում։