Իգուաինը կհեռանա «Յուվենտուսից»
Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը չի շարունակի մրցելույթներն Իտալիայի չեմպիոնի կազմում:
Իգուաինի հեռանալու մասին հայտարարել է անձամբ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն օգոստոսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ես զրուցել եմ Իգուաինի հետ և մենք եկել ենք այն մտքին, որ նրա համար լավագույն տարբերակը կլինի հեռանալը: Իգուաինը չի մտնում «Յուվենտուսի» ծրագրերի մեջ»,- Պիրլոյի խոսքը փոխանցում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 32-ամյա Իգուաինը «Յուվենտուս» է տեղափոխվել 2016 թվականին «Նապոլիից»: Թուրինյան ակումբը Իգուաինի դիմաց վճարել էր 90 միլիոն եվրո: