Պույոլը հաստատել է Մեսիի հեռանալու որոշումը
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան Կառլես Պույոլը հաստատել է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հեռանում է «Բարսելոնայից»:
«Հարգանք և հիացմունք, Լեո: Աջակցում եմ քեզ, ընկեր»,- գրել է Պույոլը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիոնել Մեսին տեղեկացրել է «Բարսելոնայի» ղեկավարությանը, որ վերջնական որոշում է ընդունել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ ակումբից: