Նիկոլաս Մարաշլյան. Ուրախ եմ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու համար
Ուրուգվայը ներկայացնող «Պենյարոլի» 19-ամյա հայաստանցի ֆուտբոլիստ Նիկոլաս Մարաշլյանը հայտարարել է Հայաստանի պատանեկան հավաքականի հրավերն ընդունելու մասին:
«Երբ ամեն ինչ ավելի հստակ դարձավ, միանգամից ընդունեցի Հայաստանի հավաքականի հրավերը:
Շատ ուրախ եմ հավաքականից հրավեր ստանալու համար: Դա մեծ պատիվ է իմ ընտանիքի մորական կողմի համար:
Հոկտեմբերին մենք կմասնակցենք Եվրոպայի առաջնության ընտրական փուլին»,- Մարաշլյանի խոսքը փոխանցում է ovaciondigital.com.uy-ը:
Նշենք, որ Նիկոլաս Ռոսի Մարաշլյանը «Լոս Անջելես Գելաքսիի» 22-ամյա ուրուգվահայ հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանի կրտսեր եղբայրն է: