«Արարատի» ֆուտբոլիստները կօգնեն «Շիրակին» Եվրոպա լիգայում
Երևանի «Արարատի» 8 ֆուտբոլիստ կարճ ժամանակահատվածով վարձակալությամբ հանդես կգա Գյումրու «Շիրակում», հայտնում է «Արարատի» մամուլի ծառայությունը:
«Հաշվի առնելով հայկական ֆուտբոլը եվրոպական ասպարեզում պատշաճ կերպով ներկայացնելու անհրաժեշտության հանգամանքը` «Արարատ» և «Շիրակ» ակումբները համաձայնության են եկել, որ «Արարատի» ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանը, Էդգար Մալաքյանը, Դավիթ Մանոյանը, Ժիրայր Մարգարյանը, Մարկո Պրլևիչը, Ուրոշ Նենադովիչը, Վսևոլոդ Երմակովը և Կարեն Մուրադյանը օգնեն «Շիրակին» Եվրոպա լիգայի խաղարկությունում:
Նրանք վարձակալական հիմունքներով կարճ ժամկետով կտեղափոխվեն «Շիրակ» և կհայտավորվեն Եվրոպա լիգայի համար, ապա կվերադառնան «Արարատ»»,- ասված է «Արարատի» տարածած հայտարարության մեջ:
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Ստյաուա» - «Շիրակ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին: