Եվրամիությունն ուումնասիրում է բելառուսցի 15-20 պաշտոնյաների դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելու հարցը
Եվրամիությունն ուումնասիրում է բելառուսցի 15-20 պաշտոնյաների դեմ անհատական պատժամիջոցներ սահմանելու հարցը, սակայն մարդկանց ստույգ թիվը, որոնք կմտնեն սեւ ցուցակի մեջ, առայժմ հնարավոր չէ նշել։ Այս մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության բարձրաստիճան մի պաշտոնյա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք խոսում ենք 15-20 պաշտոնյաների մասին, սակայն ես կնախընտրեի չնշել ստույգ թիվ, քանի որ հայտնի չէ, թե ով կմտնի վերջնական ցուցակի մեջ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ պատժամիջոցային ցուցակը չի հաստատվելու օգոստոսի 27-28-ին Բեռլինում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։