Խոհարարը շփոթել է ալյուրը մկնդեղի հետ` դառնալով 5 մարդու և իր մահվան պատճառ
Չինաստանում Հուբեյ նահանգից մի խոհարար զբաղվում էր մկնդեղի վաճառքով: Համատեղելով երկու աշխատանքնեը` նա մկնդեղը պահում էր խոհանոցում` այն նույն պահարանում, ուր դրված էին ալյուրը և այլ մթերքներ:
Մի օր` բրնձով ուտեստ պատրաստելիս, խոհարարը որոշում է ճաշատեսակի մեջ ավելացնել մի փոքր ալյուր, բայց...ալյուրի փաթեթը շփոթում է մկնդեղի փաթեթի հետ:
Արդյունքում 6 մարդ` ներառյալ խոհարարը, մահանում են` մկնդեղից թունաորվելու պատճառով: