«Գահերի խաղը» սերիալի աստղը նկարահանման հրապարակից տուն է տարել գահը
Բրիտանացի դերասանուհի Սոֆի Թերները, որը հայտնի է «Գահերի խաղը» սերիալում Սանսա Սթարկի կերպարով, նկարահանման հրապարակից տուն է տարել գահը. խոսքն այն գահի մասին է, որի վրա սերիալի վերջաբանին նրան թագադրում են։ «Հյուսիսի թագուհին» ռեկվիզիտի լուսանկարը հրապարակել է Instagram-յան էջի Stories բաժնում։
«Բարի գալուստ տուն»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին։ Նույն լուսանկարը տեղադրել է նրա ամուսինը՝ «Jonas Brothers» խմբի մասնակից Ջո Ջոնասը։ «Այսպիսի նորություններ»,- գրել է նա։
Ի դեպ, հուլիսին Թերներն ու Ջոնասը ծնողներ են դարձել. ծնվել է նրանց դուստրը՝ Վիլան։