NBA. «Մայամին» անցավ հաջորդ փուլ, «Լեյքերսը» տարավ երրորդ հաղթանակը
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) հերթական խաղային օրը տեղի են ունեցել 1/8 եզրափակիչի 4 հանդիպումներ:
«Մայամին» «Ինդիանայի» հետ դիմակայությունում շարքի հաշիվը դարձրել է 4:0 և «Բոստոնի» ու «Տորոնտոյի» պես նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր: «Միլուոկին» ու «Լոս Անջելես Լեյքերսը» մեծացրել են առավելությունները, իսկ «Օկլահոմայի» ու «Հյուսթոնի» դիմակայությունում շարքի հաշիվը դարձել է 2:2:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:
NBA, 1/8 եզրափակիչ
«Օռլանդո» – «Միլուոկի»՝ 106:121 (18:22, 34:36, 29:26, 25:37)
Շարքի հաշիվը՝ 1:3
«Օկլահոմա» – «Հյուսթոն»՝ 117:114 (35:37, 25:23, 32:33, 25:21)
Շարքի հաշիվը՝ 2:2
«Մայամի» – «Ինդիանա»՝ 99:87 (21:22, 27:20, 22:20, 29:25)
Շարքի հաշիվը՝ 4:0
«Պորտլենդ» – «Լեյքերս»՝ 115:135 (25:43, 26:37, 36:32, 28:23)
Շարքի հաշիվը՝ 1:3