Լավագույն դերասաններ եւ դերասանուհիներ չեն լինի. Բեռլինի կինոփառատոնի մրցանակները գենդերային առումով չեզոք են դարձրել
2021թ.-ից սկսած Բեռլինի կինոփառառոնին այլեւս մրցանակներ չեն հանձնվի լավագույն դերասան և դերասանուհին անվանակարգերում, որոնք մտցվել են դեռ 1956թ.-ին։ Դրանց փոխարեն մրցանակներ կհանձնեն լավագույն գլխավոր և երկրորդ պլանի դերերի համար։ Այս մասին հայտարարել են Բեռլինալեի կազմակերպիչներ Մարիետա Ռիսենբեկը և Կառլո Շատրիանը։
«Մենք վստահ ենք, որ գենդերային հատկանիշով մրցանակների տարանջատման բացակայությունն ավելի մեծ ուշադրություն կհրավիրի կինոարտադրության ոլորտում գենդերային զգայունության խնդրի նկատմամբ»․- նշել են նրանք։
Բեռլինալեն առաջին խոշոր կինոփառատոնը կդառնա, որը նման փոփոխության կենթարկվի։ Կաննում, Վենետիկում եւ աշխարհի համար այլ կարևոր կինոիրադարձությունների ընթացքում նախկինի նման մրցանակներ կհանձնվեն լավագույն դերասանին և դերասանուհուն։