Կորոնավիրուսով վարակման 111 նոր դեպք մեկ օրում. մահացել է 8 մարդ
Հայաստանում օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 111 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 42936 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 196873, վերջին մեկ օրում` 1299 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 5343 պացիենտ, նվազել է 323-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 36475 անձ` վերջին մեկ օրում 426 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 858 է:
Արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 260 է: