Բոլթոն. Թուրքիայի կառավարությունը Գյուլենին արտահանձնելու համար բավարար ապացույցներ չի ներկայացրել
Թուրքիայի կառավարությունը բավարար ապացույցներ չի ներկայացրել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու համար, որին Անկարան մեղադրում է 2016-ին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը:
Նրա խոսքերով՝ ինքը չի հավատում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է Անկարայի կողմից Գյուլենի արտահանձնման վերաբերյալ հայցերը մերժելու որոշման կայացմանը, Թուրքիայի կառավարությունը բազմիցս ներկայացրել է նույն փաստաթղթերը, որոնց մեջ չկան չհաջողված հեղաշրջմանը քարոզչի մասնակցության ապացույցներ։
Անկարան պնդում է, որ Գյուլենը, ով 1999 թվականից ապրում է ԱՄՆ-ում, կազմակերպել է 2016-ի հեղաշրջման փորձը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին դաշնակից Գյուլենը հերքել է իր առնչությունը ձախողված հեղաշրջմանը:
Թուրքիան արտահանձնման մի քանի տարբեր հայցեր է ուղարկել ԱՄՆ կառավարությանը: «Թրամփը չի մասնակցել (արտահանձնման խնդրանքը մերժելուն)»,- ասել է Բոլթոնը: «Որոշումները, որպես կանոն, կայացվել են արդարադատության նախարարության կողմից»: