Փաշինյանի այցը Դիլիջան անհարմարություն է պատճառել բնակիչներին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցած հանգստյան օրերը՝ շաբաթ-կիրակին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանյոք հանդերձ անցկացրել է Դիլիջանում: Նա անգամ քաղաքի հայտնի ռեստորաններից մեկից՝ «Պոպոք»-ից, լուսանկար հրապարակեց:
Սակայն պարզվում է՝ նրա այցն անհարմարություն է պատճառել քաղաքի բնակիչներին եւ այնտեղ հանգստանալու մեկնած մեր հայրենակիցներին: Ոստիկաններն ամեն քայլափոխի տուգանել են դիմակ չկրող քաղաքացիներին, իսկ տեղացիները մեր լրագրողին վստահեցրել են, որ սովորական օրերին ոստիկանությունն այդքան խիստ չէ, ու վստահություն են հայտնել, որ այդպիսի վերաբերմունքը միայն վարչապետի այցով է պայմանավորված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: